Լրահոս

06.09.2019 12:45


Հրդեհ Այգեստանում. անչափահաս աղջիկն այրվածքներ է ստացել

Հրդեհ Այգեստանում. անչափահաս աղջիկն այրվածքներ է ստացել

Սեպտեմբերի 5-ին, ժամը 08.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ ազդրերի 1-ին, 2-րդ աստիճանի այրվածքներով իրենց մոտ է ընդունվել Այգեստան գյուղի 12-ամյա մի բնակչուհի:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 08.10-ի սահմաններում, աղջկա կողմից իրենց տան ննջասենյակում բջջային հեռախոսին միացված լիցքավորման սարքը անջատելուց առաջացել է հոսանքի կարճ միացում, ինչի արդյունքում բռնկված հրդեհի հետևանքով աղջիկը ստացել է այրվածքներ, նաև մասնակի այրվել է ննջասենյակի գույքը:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը