Լրահոս

06.09.2019 12:00


ՃՏՊ Գյումրի-Բավրա ավտոճանապարհին. կան տուժածներ

ՃՏՊ Գյումրի-Բավրա ավտոճանապարհին. կան տուժածներ

Սեպտեմբերի 6-ին, ժամը 02:04-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Գյումրի - Բավրա հատվածի 12-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Աշոտ Գ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 80 մետր գլորվել ձորը:

Ուղևորներ՝ Սիրանուշ Ս.-ն (ծնված 1971 թ․), Վարսենիկ (ծնված 1960 թ.) և Ռուզաննա (ծնված 1965 թ.) Գ.-ները, Ռուզաննա Մ.-ն (ծնված 1957 թ.), Աշոտ Ա.-ն (ծնված 1989 թ.) և Արթուր Հ.-ն (ծնված 1990 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնը:

Այս խորագրի վերջին նյութերը