Տնտեսական

03.09.2019 15:55


2019թ. 1-ին կիսամյակում գործազուրկների թիվն ավելացել է 16 000-ով. Թադևոս Ավետիսյան

2019թ. 1-ին կիսամյակում գործազուրկների թիվն ավելացել է 16 000-ով. Թադևոս Ավետիսյան

«Այդ աճը ոչ աննախադեպ է, ոչ էլ հեղափոխական, որովհետև 2018թ.-ի համեմատ այդ աճը բավական համեստ է»,-այս մասին այսօր կայացած ամամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով Կառավարության հրապարակած վերջին եռամսյակի տնտեսական ցուցանիշներին և հեղափոխական որակվող տնտեսական աճին:

Նա նշեց, որ կա դրական աճ, օրինակ, հարկային մուտքերի ավելացման առումով, բայց բազմաթիվ այլ ցուցանիշներ միայն բացասական են.

«Ներդրումների համար հնչեցվում է ընդհանուր 21% աճ, որը բավականին դրական ցուցանիշ է, բայց մյուս կարևոր ցուցանիշը չեն ներկայացնում, որ նույն օտարերկրյա ներդրումները նվազել են 11%-ով, իսկ սա ուղղակիորեն առնչվում է ներդրումային ռիսկերի հետ»,-մասնավորեցրեց Թադևոսյանը:

Վերջինիս խոսքով՝ տարվա 1-ին կիսամյակում ունեցել ենք նաև արտահանման ծավալների 0.5% կրճատում՝ նախորդ տարվա համեմատ: Գործազուրկների թիվն ավելացել է 16000-ով, այն դեպքում, երբ 2018 թ.-ին 5000-ով նվազել էր: «16 000-ը բավականին լուրջ թիվ է, եթե նկատի ունենանք, որ մենք արդեն իսկ 250 000-ից ավելի գործազուրկ ունենք»,-մտահոգություն հայտնեց տնտեսագետը: Նա նշեց նաև ժողովրդագրական վիճակի բացասական պատկերի մասին՝ նվազող ծնելիություն և ավելացող մահացութուն:

Ամփոփելով այս պահին առկա պատկերը՝ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի համակարգողը նշեց. «Միանշանակ պետք է արձանագրենք, որ տնտեսական զարգացման տեսանկյունից ռիսկերը բավականաչափ շատ են, և եղած զարգացումներն էլ այս ամենի համեմատ քիչ են: Մեր տնտեսությունն այս պահին գտնվում է ռիսկային փուլում»:

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը