Լրահոս

03.09.2019 13:10


Երևանում Mercedes-ի վարորդը «Դրախտ» ռեստորանի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Երևանում Mercedes-ի վարորդը «Դրախտ» ռեստորանի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 CN 321 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աճառյան փողոցում՝ «Դրախտ» ռեստորանային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկներին վիրավորին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, այնուհետև ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածվներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածը եղել է Lada մակնիշի 35 GQ 953 համարանիշի ավտոմեքենայով, ով մեքենան կայանել է Աճառյան փողոցում «Դրախտ» ռեստորանի հարևանությամբ և փողոցը չթույլատրելի հատվածով փորձել է անցնել ու տեղի է ունեցել վրաերթը։ Հետաքննիչի հանձնարարականով Mercedes-ը տեղափոխվում է Երևանի ՃՈ պահնպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը