Լրահոս

31.08.2019 15:15


«Կհաղթի արդարությունը, և Դուք կշարունակեք Ձեր ազգանպաստ գործունեությունը». Արկադի Ղուկասյանը շնորհավորել է Ռ. Քոչարյանին

«Կհաղթի արդարությունը, և Դուք կշարունակեք Ձեր ազգանպաստ գործունեությունը». Արկադի Ղուկասյանը շնորհավորել է Ռ. Քոչարյանին

Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան 65-ամյակի առթիվ:

«Մեծարգո՛ պարոն Քոչարյան

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 65-ամյակի առթիվ:

Հսկայական է Ձեր ավանդը Արցախի Հանրապետության կերտման գործում: Կանգնած լինելով Ղարաբաղյան շարժման ակունքներում եւ լինելով նրա լիդերներից մեկը՝ Դուք մեծ պատասխանատվություն եք վերցրել Ձեր ուսերին եւ ճակատագրական պահերին առաջնորդել արցախահայությանը, ժողովրդի հետ հաղթել մեզ պարտադրված անհավասար պատերազմում: Իսկ պատերազմից հետո միահամուռ ուժերով մենք բուժել ենք երկրի վերքերը, ապահովել ժողովրդի անվտանգությունը:

Տեղափոխվելով Հայաստանի Հանրապետություն՝ Դուք շարունակել եք ծառայել Հայրենիքին, Ձեր նպաստը բերել նրա հզորացմանը:

Այս հիշարժան օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, տոկունություն եւ հույս հայտնում, որ, ի վերջո, կհաղթի արդարությունը, եւ Դուք կշարունակեք Ձեր ազգանպաստ գործունեությունը»,-ասված է հաղորդագրությունում»:

Այս խորագրի վերջին նյութերը