Աշխարհ

31.08.2019 12:31


Պակիստանում կամրջի փլվելու հետևանքով 24 մարդ է մահացել

Պակիստանում կամրջի փլվելու հետևանքով 24 մարդ է մահացել

Պակիստանում հարսանեկան արարողությունից հետո 24 քաղաքացու տեղափոխող ավտոմեքենան կամուրջի փլվելու հետևանքով ընկել է գետը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մեքենայում գտնվողները, ովքեր բոլորը մեկ ընտանիքից են եղել, մահացել են:

Նշվում է, որ կամուրջը չի դիմացել գերծանրաբեռնված մեքենայի ծանրությանը:

Ոստիկաններն ու տեղացիները սկսել են մահացածների մարմինների որոնողական աշխատանքները:

Այս խորագրի վերջին նյութերը