Լրահոս

31.08.2019 12:16


Նոր Հաճն քաղաքում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Նոր Հաճն քաղաքում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Օգոստոսի 30-ին՝ ժամը 20:18-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Նիկոլայ Բ.), «Opel Zafira» (վարորդ՝ Ալեքսան Ա.) և «Audi» (վարորդ՝ Ռաֆիկ Ե.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Zafira»-ի ուղևորներ Լալա Ղ.-ն (ծնված 1960 թ.) և Էլենա Մ.-ն (ծնված 1949 թ.) տեղափոխվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը