Աշխարհ

31.08.2019 11:14


Կիպրոսի օդանավակայանում մնացած հայերը վերադարձել են Հայաստան

Կիպրոսի օդանավակայանում մնացած հայերը վերադարձել են Հայաստան

Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում մնացած տասնյակ հայերը վերադարձել են Հայաստան:

«Հայաստանից ինքնաթիռ եկավ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Կիպրոսից վերադարձած հայերից Քրիստինե Մնացականյանը:

Նա նշեց, որ իրենց որևէ պարզաբանում չի տրվել, միայն ասել են, որ խնդիրը ինքնաթիռի անսարքությունն է եղել:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց առ այն, որ Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում տասնյակ հայեր չեն կարողանում վերադառնալ Հայաստան: Քրիստինե Մնացականյանը հայտնել էր, որ պետք է թռիչքը լիներ 4:30, սակայն օդանավակայանում սկզբում նույնիսկ ուղեբեռը չեն ընդունել, քանի որ պարզ չէր, թե ինքնաթիռ գալո՞ւ է, թե ոչ:

Tert.am-ը փորձեց կապ հաստատել «Սպուտնիկ Թրավել»-ի հետ, սակայն զանգերին պատասխանող չեղավ:

Այս խորագրի վերջին նյութերը