Տնտեսական

26.08.2019 10:30


Արճիս համայնքի բնակիչները փակել են Բագատաշեն-Ալավերդի միջպետական ճանապարհը. ջուր չունեն (լուսանկար)

Արճիս համայնքի բնակիչները փակել են Բագատաշեն-Ալավերդի միջպետական ճանապարհը. ջուր չունեն (լուսանկար)

Տավուշի մարզի Արճիս համայնքի բնակիչները վաղ առավոտյան կրկին փակել են Բագատաշեն-Ալավերդի միջպետական ճանապարհը եւ պահանջում են լուծել իրենց գյուղի ջրի խնդիրը: Նշենք, որ Արճիսը ներառված է Այրում խոշորացված համայնքի կազմում։

Այրումի համայնքապետ Արայիկ Պարանյանը նշեց, որ գյուղի բնակիչները հուսահատված են, ակնկալում են ջրի խնդրի արագ լուծում. «Մարդիկ ջուր չունեն, ջուր են ուզում ունենալ, հույսները կտրված վիճակ է, իրոք խայտառակ վիճակ է, գյուղը սնուցող աղբյուրները ցամաքել են, մարդիկ այստեղից–այնտեղից սեփական ավտոմեքենաներով են ջուր տանում»։ Նրա խոսքով՝ Լոռի-Բերդ-Նոյեմբերյան ջրագիծը գյուղի տակով է անցնում, «առաջին հերթին այդտեղ պետք է պոմպ կառուցվի, ջրի ճնշումը չի հերիքում»։

Համայնքապետի փոխանցմամբ՝ հարցը ներկայացվել է կառավարությանը. «Ընթացքի մեջ է, հաշվարկներ են անում, քննարկումներ են անում»։

Ավելի վաղ Արճիսի բնակիչները կրկին փակել էին Բագատաշեն-Ալավերդի միջպետական ճանապարհը, բայց դադարեցրել էին բողոքի ցույցը, քնաի որ մարզպետարանից հայտնել էին, որ զբաղվում են խնդրով, լուծում կտան։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը