Լրահոս

12.08.2019 18:32


Վիկտոր Սողոմոնյանը Վլադիմիր Կազիմիրովին է փոխանցել Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքները

Վիկտոր Սողոմոնյանը Վլադիմիր Կազիմիրովին է փոխանցել Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքները
Այսօր ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի նշանավոր դիվանագետ, Արտակարգ և Լիազոր Դեսպան, Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում 1992-1996թթ ՌԴ առաքելական խմբի ղեկավար և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հետ։
Շնորհավորելով Կազիմիրովին 90-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ Սողոմոնյանը նրան է փոխանցել նախագահ Քոչարյանի շնորհավորանքներն ու ամենաջերմ մաղթանքները։

Այս խորագրի վերջին նյութերը