Աշխարհ

06.08.2019 18:03


Անհայտ պայմաններում մահացել է ադրբեջանցի զինծառայող

Անհայտ պայմաններում մահացել է ադրբեջանցի զինծառայող

Օգոստոսի 5-ին Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանի Բուրովար գյուղ են բերել նույն գյուղի բնակիչ, Ադրբեջանի ԶՈւ զինծառայող 2000թ. ծնված Էլդենիզ Ֆիքրեթ օղլու Ալիևի (Eldəniz Fikrət oğlu Əliyev) դին: Զինծառայողի մահվան պատճառը, սակայն, անհայտ է։

Այս մասին գրում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» հեռուստաընկերության կայքը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս մասին որևէ հայտարարություն չի արել։

«Մեյդան»-ը գրում է, որ Ալիևը ծառայում էր Աղջաբեդիում տեղակայված զորամասերից մեկում։ Ըստ աղբյուրի՝ զինծառայողի դին ուղարկել են հարազատներին, սակայն մահվան հստակ պատճառը չեն հայտնել։

Լրատվամիջոցը նաև չի կարողացել տեղեկություն ստանալ Ջալիլաբադի շրջանի ՏԻՄ ներկայացուցիչներից։

Դատելով զինծառայողի հուղարկավորման լուսանկարից, կարելի է ենթադրել, որ կորուստը ոչ մարտական է։

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 25 կորստի մասին։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը