Աշխարհ

03.08.2019 18:31


Թուրքիայում ադրբեջանցիներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել

Թուրքիայում ադրբեջանցիներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել

Թուրքիայի Նևշեհիր նահանգի Ավանոս գավառի տարածքում ադրբեջանցի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Haberturk» լրատվամիջոցը:

Ըստ տեղեկությունների՝ ավտոբուսում կար 18 ադրբեջանցի, որոնք ուղևորվում էին Կապադովկիայի շրջան:

Վթարի հետևանքով վիրավորվել է 14 ուղևոր, որոնք տեղափոխվել են Նևշեհիրի պետական հիվանդանոց:

Այս խորագրի վերջին նյութերը