Աշխարհ

30.07.2019 11:51


Իտալիա-Հայաստան խաղը կկայանա Պալերմոյի «Ռենցո Բարբերա» մարզադաշտում

Իտալիա-Հայաստան խաղը կկայանա Պալերմոյի «Ռենցո Բարբերա» մարզադաշտում

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի Իտալիա-Հայաստան հանդիպումը կկայանա Պալերմոյում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին Պալերմոյի «Ռենցո Բարբերա» մարզադաշտում, որը տեղավորում է 36.365 հանդիսական:

Հայաստանի ընտրանին Եվրո-2020-ի որակավորման J խմբում է: 4 տուրից հետո Հայաստանի հավաքականը 3-րդ տեղում է և ունի 6 միավոր: Առաջատարը Իտալիան է 12 միավորով: Երկրորդ տեղում Ֆինլանդիան է 9 միավորով:

Այս խորագրի վերջին նյութերը