Լրահոս

27.07.2019 21:12


Էրեբունիում կառուցվող ռեստորանային համալիրի վերելակը պոկվել է. 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)

Էրեբունիում կառուցվող ռեստորանային համալիրի վերելակը պոկվել է. 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)

Այսօր՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:35-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների 82 հասցեում երկհարկանի ռեստորանային համալիրի վերելակը մոտ 12 մետր բարձրությունից ընկել է, որի մեջ եղել է 2 աշխատակից և նրանց հիվանդանոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

իրավորներից մեկին նշված վայրից դուրս են բերել քաղաքացիները, իսկ մյուսին էլ՝ հրշեջ-փրկարարները: Վիրավորները՝ ըստ բժիշկների հայտարարության, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը