Լրահոս

27.07.2019 17:48


Վթարի է ենթարկվել Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետը․ կան վիրավորներ

Վթարի է ենթարկվել Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետը․ կան վիրավորներ

Երեկ, հուլիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ 32-ամյա Վահան Միքայելյանը իր վարած VAZ-217030 մակնիշի 011 VV 02 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 78 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողարջվելով հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ․ Միքայելյանն ու նրա ուղևոր Մարտունի քաղաքի բնակիչ 25-ամյա Վաչագան Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Վ․ Միքայելյանն աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատում որպես խմբի պետ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը