Հարցազրույց

27.07.2019 10:46


Դատական համակարգում փոփոխությունների համար դավադիր սցենար էր մշակվել. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

Դատական համակարգում փոփոխությունների համար դավադիր սցենար էր մշակվել. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)

ՀՀ-ում հեղափոխություն տեղի չի ունեցել, իսկ դատական իշխանությանը պետք է նուրբ մոտենալ: Դատաիրավական համակարգում փոփոխությունների համար դավադիր սցենար էր մշակվել Գագիկ Ջհանգիրյանի կողմից, ինչի «զոհը» դարձավ Վահե Գրիգորյանը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքական վերլուծությունների ակունք» կենտրոնի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով իշխանության օրակարգում գտնվող դատական իշխանությանը վերաբերող փոփոխություններին:

«Երբ Փաշինյանը հայտարարեց, որ կամ ինքը կդառնա վարչապետ, կամ երկիրը վարչապետ չի ունենա, բացատրում էր նրանով, որ պետք է գործադիր իշխանություն ձևավորվի, ընտրվեց և ձևավորեց գործադիր իշխանություն, այնուհետև սլաքներն ուղղվեց ԱԺ-ի վրա, և կուլմինացիան հոկտեմբերի 2-ն էր, երբ ԱԺ-ն շատ ճիշտ օրենքի նախագիծ էր բերել և ընդունեց: Հիշում եք, թե հակաօրինական ձևով ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին: Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, որ ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերի իննին, մի խոսքով ճանապարհ էր հարթում, որպեսզի իր ծրագրերն իրականացներ: Այսինքն, գործադիր իշխանության հարցը լուծվեց, օրենսդիր իշխանության հարցը լուծվեց, և պարզվեց, որ դրանք որևէ փոփոխություն չբերեցին Հայաստանին, և հիմա մնացել է դատական իշխանությունը, բայց դատական իշխանությունը ավանդական և նուրբ ոլորտ է և պետք է դատական իշխանությանը նուրբ մոտենալ, և այն, որ ասում է դատական իշխանությունն անպայման պետք է փոխենք, ապա եթե իսկապես հեղափոխություն է լինում, թերևս, հասկանալի է դա, սակայն մեզ մոտ հեղափոխություն տեղի չի ուենցել, և համակարգը չի փոխվել, եթե չասեմ ավելին: Դա պատճառ է դիտվում, որ դատական իշխանությունը թույլ չի տալիս պետության զարգացմանը, բայց մինչ այդ ասում էր տնտեսական հեղափոխության մասին, ինչը ծրագիր էլ մնաց»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:

Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ նպատակը միանձնյա իշխանություն ձևավորելն է, ինչ վերաբերում է գործադիր իշխանությանը, ապա այն երբևէ այսքան ոչ պրոֆեսիոնալ չի եղել, բացառությամբ 2-3 կադրի, այդ թվում՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի:

Ինչ վերաբերում է օրենսդիր իշխանությանը, ապա Ռուբեն Հակոբյանն ասաց, որ այնտեղ որոշ պատգամավորների աշխատանքային գրքույկը սկսվել է լրացվել միանգամից ԱԺ պատգամավոր աշխատելու մասին տեղեկությամբ:

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովին՝ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ նախ այդ հանձնաժողովը պետք է անդրադառնա այն հարցին, ինչ ժամանակին ասել է Նիկոլ Փաշինյանը. «Տարբեր հարթակներից, գոնե իմ ներկայությամբ, Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ Ապրիլյան պատերազմն Ադրբեջանը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ, և ՌԴ-ն է նպատել, որ այդ պատերազմը տեղի ունենա: Հիմա այդ հանձնաժողովի թիվ մեկ հարցը պետք է լինել ճշտել Փաշինյանի այդ հայտարարությունը՝ այն համապատասպանում է իրականությանը, թե ոչ»:

Ինչ վերաբերում է դատական համակարգում փոփոխություններին, ապա այդտեղ դավադրական սցենար է գրված, ում կյանքի նպատակը, ըստ բանախոսի, ՀՀ գլխավոր դատախազ լինելն է. «Խորհրդարոնւմ Փաշինյանն ու Ջհանգիրյանն ինձ մոտ էին նստում, և հիշում եմ, որ երբ Փաշինյանը Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցն էր բարձրարցել, Գագիկ Ջհանգիրյանը չմիացավ և հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանն ասաց՝ քո կյանքի նպատակը գլխավոր դատախազ դառնալն է, և դու այսօր քծնում ես իշխանություններին: Այն եզակի դեպքերից է, որ պետք է համաձայնեմ Փաշինյանի հետ: Կարծես պետությունը կրակն է ընկել»:

Դիտարկմանը, թե Ջհանգիրյանը նման կարևոր դերակատարություն ունի այսօրվա իշխանության համար, և այդ դեպքում ինչն է Փաշինյանին խանգարում նրան նշանակել գլխավոր դատախազ, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ նախ Ջհանգիրյանի՝ Սահմանադրական դատարանի հետ կապված սցենարը տապալվեց. «Նախ այդ սցենարը տապալվեց, որին Վահե Գրիգորյանը զոհ գնաց»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը