Լրահոս

26.07.2019 13:05


Արտակարգ դեպք Երևանում․ վթարից հետո վարորդներից մեկը դանակով հարձակվել է մյուս վարորդի վրա (լուսանկար)

Արտակարգ դեպք Երևանում․ վթարից հետո վարորդներից մեկը դանակով հարձակվել է մյուս վարորդի վրա (լուսանկար)

Երեւանում այսօր՝ հուլիսի 26-ին, արտակարգ ու տարօրինակ դեպք է տեղի ունեցել. ժամը 09։05-ի սահմաններում Արգիշտի փողոցում բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 070 VG 01 համարանիշի, Toyota մակնիշի B424 XM 777RUS համարանիշի եւ BMW մակնիշի 35 QM 603 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով BMW-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի վայրում քաղաքացիները ՃՈ ծառայողներին տեղեկացրեցին, որ վարորդներից մեկը վթարից հետո ավտոմեքենայից դուրս է եկել ու խոհանոցային մեծ դանակով հարձակվել է մեկ այլ վարորդի վրա։ ՃՈ ծառայողները կարողացել են մոտենալ այդ քաղաքացուն եւ վնասազերծել նրան՝ ձեռքից խլելով դանակը։

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը