Լրահոս

25.07.2019 09:46


31-ամյա վարորդը Lada-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, ով շպրտվել է հանդիպակաց ընթացող էվակուատորի տակ

31-ամյա վարորդը Lada-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, ով շպրտվել է հանդիպակաց ընթացող էվակուատորի տակ

Հուլիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մովսես Խաչատրյանը իր վարած Lada Priora մակնիշի 35 TC 246 համարանիշի ավտոմեքենայով Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել 16 տարեկան տղա հետիոտնին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը շպրտվել և ընկել է հանդիպակաց ընթացող 23-ամյա Սարգիս Թորոսյանի վարած MAN մակնիշի 36 CR 729 համարանիշի ավտոմեքենայի տակ։ MAN մակնիշի ավտոմեքենան, որը շահագործվում է որպես էվակուատոր, երեխային քարշ տալով մի քանի մետր հեռացրել է բախման վայրից։ Երեխային քաղաքացիները փորձել են առաջին օգնությունը ցուցաբերել և մեկ այլ քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց, սակայն ճանապարհին երեխան գիտակցության չգալով՝ մահացել է։

Փաստի առթիվ Հ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ նրանք եղել են սթափ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած երեխայի ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը