Լրահոս

13.07.2019 16:35


Երևանում տրոլեյբուսի ձողը պոկվել է, մխրճվել ընթացող մեքենայի սրահի մեջ (լուսանկար)

Երևանում տրոլեյբուսի ձողը պոկվել է, մխրճվել ընթացող մեքենայի սրահի մեջ (լուսանկար)

Երևանի Մյասնիկյան պողոտայում այսօր դժբախտ պատահար է գրանցվել. մոտ մեկ ժամ առաջ տրոլեյբուսի մետաղաձողը պոկվել է հաղորդալարից ու մխրճվել ընթացող «Տոյոտա Պրադո» մեքենայի մեջ:

Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ ձողը վնասել է մեքենայի վերին հատվածն ու մխրճվել սրահի մեջ:

Ականատեսների խոսքով՝ պատահարի հետևանքով տուժել է մի երիտասարդ տղամարդ: Ձողը խրվել է նրա ուսի մեջ: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց:

Untitled

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը