Մեկնաբանություն

08.07.2019 14:20


Ինչու են «տռաս» հանել Ջհանգիրյանին (տեսանյութ)

Ինչու են «տռաս» հանել Ջհանգիրյանին (տեսանյութ)

Տխրահռչակ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին իշխանությունները, պատկերավոր ասած, հանել են «տռաս»: Նա դարձել է իշխանամետ լրատվամիջոցների եթերային ու համացանցային աստղը: Հ1-ի տաղավարից հանում ու տանում են «Ազատություն» ռադիոկայան, «1in.am»-ից հանում են տանում կրկին Հ1 և այդպես պտտեցնում «նոն ստոպ» ռեժիմով:

Ուշագրավն այն է, որ 1995-ից սկիզբ առած ընտրակեղծիքների հիմնադիր-տեխնոլոգ Ջհանգիրյանը փաշինյանական ալիքներում խոսում է օրենքից, օրինականությունից, Սահմանադրությունից ու սահմանադրականությունից: Ու որպես պարտադիր առաջադրանք՝ պաշտպանում է ինքնակոչիկ ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանին՝ առաջ տանելով լևոնանիկոլական իշխանության այն թեզը, թե, իբր, սահմանադրական ճգնաժամ կա: Ճգնաժամն իրենց գլուխներում է, ու ճգնաժամն արհեստականորեն իրենք են ստեղծել և հիմա առաջարկում են լուծել այն:

Թե ինչու է Փաշինյանն այս թեմայի շրջանակներում որոշել մեյդան գցել Ջհանգիրյանին, կարելի է կռահել: Ինչպես ասում են՝ չեղած տեղը քյալամն էլ է միրգ:

Սահմանադրական դատարանը գրոհով վերցնելու փաշինյանական փորձը չհաջողվեց: Գործին չօգնեցին Վահե Գրիգորյանի մելամաղձոտ ու տերտերական առոգանությունը, քայլարածների անհեթեթ մեկնաբանությունները, ինչպես նաև Փաշինյանի հիստերիան:

Քանի որ ՍԴ-ն իրեն պինդ և օրինականության սահմաններում պահեց, հիմա սկսել են պլան «Բ»-ն կիրառել, այսինքն՝ դիմել շանտաժի, կուլիսային բանակցությունների ու ՍԴ դատավորներին հրապարակային ձևով կաշառք առաջարկելու տարբերակին: Ձեռքի հետ էլ շարունակում են դատարանի անդամի ու դատավորի տարբերությունների մասին մարազմատիկ ձևակերպումները քարոզել: Պարզ է, որ ամեն մեկը չէր համաձայնի այդ ապօրինության քարոզչի դերին: Դրա համար էլ գտել են Ջհանգիրյանին և հանել «տռաս»: Եթերային «տռաս»:

Ջհանգիրյանը դարձել է լևոնանիկոլական իշխանության խորհրդանիշը՝ «նոր» Հայաստանի խորհրդանիշը:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը