Քաղաքական

10.06.2019 09:00


Շենավանի համայնքապետ է ընտրվել ֆիզկուլտուրայի ուսուցիչը՝ առաջ անցնելով ՔՊ ներկայացուցչից. ԿԸՀ տվյալներ

Շենավանի համայնքապետ է ընտրվել ֆիզկուլտուրայի ուսուցիչը՝ առաջ անցնելով ՔՊ ներկայացուցչից. ԿԸՀ տվյալներ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժովի պաշտոնական կայքում տեղադրվել են ՀՀ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ներկայացնում ենք ստորև՝

Արարատի մարզի Սիս համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1149 հոգուց ընտրություններին մասնակցել է 677 մարդ։ Ամենաշատ ձայները՝ 386 քվե, ստացել է գործող համայնքապետ Հայկ Մելքոնյանը: Նրան հաջորդում է անհատ ձեռներեց Լեռնիկ Թարխանյանը, որն ստացել է 223 քվե: Վաճառողուհի Սիրանուշ Աղաջանյանի օգտիկ քվեարկել է 48 ընտրող:

Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 2394 հոգուց ընտրություններին մասնակցել է 1113 մարդ։ Ամենաշատ քվեն՝ 623, ստացել է համայնքապետի պաշտոնակատար Արման Պետրոսյանը:

Մյուս թեկնածուների միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

Դալօղլանյան Վալերի Բաբկենի՝ 141

Դավթյան Աշոտ Սերյոժայի՝ 153

Եփրեմյան Արտյոմ Գագիկի՝ 170

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 2310 հոգուց ընտրություններին մասնակցել է 1172 մարդ։

Այստեղ համայնքի ղեկավար է ընտրվել միակ թեկնածուն՝ ՀՅԴ-ական Վահագն Ալավերդյանը՝ ստանալով 1065 ձայն:

Լոռու մարզի Շենավան համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 350 հոգուց ընտրություններին մասնակցել է 216 մարդ։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Դունամալյանն ստացել է 64 ձայն: Նրան հաղթել է գյուղի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մխիթար Մխիթարյանը՝ ստանալով 104 քվե: Մյուս թեկնածուն՝ Նարեկ Աբրահամյանը ստացել է 45 ձայն:

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ընտրողների ցուցակում ընդգրկված 44 519 հոգուց ընտրություններին մասնակցել է 18 176 մարդ։ Աբովյանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է գործող քաղաքապետ Վահագն Գրիգորյանը:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

Գևորգյան Վահագն Ժիրայրի՝ 8 453

Գրիգորյան Սասուն Յուրիկի՝ 731

Գուլյան Գրիգոր Արարատի՝ 8 058

Ղազարյան Արթուր Լևի՝ 139

Մկրտչյան Մանուկ Նորիկի՝435

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 4 585 հոգուց ընտրություններին մասնակցել է 2 361 մարդ։ Համայնքի գործող ղեկավար Վարդան Պողոսյանն այստեղ վերընտրվել է՝ ստանալով 789 ձայն: 111 ձայնի տարբերությամբ նրան զիջել է ատամնաբույժ Նաղաշ Հակոբյանը, որն ստացել է 678 ձայն: Մյուս թեկնածուների միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

Իսպիրյան Մակիչ Մայիսի՝ 389

Սարգսյան Սերոբ Մամիկոնի՝ 111

Սաֆարյան Ուրարտու Սարիբեկի՝ 198

Սուքիասյան Տիգրան Վահագի՝ 156

Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 2039 հոգուց ընտրություններին մասնակցել է 797 մարդ։ Համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է անկուսակցական Արտաշես Մխիթարյանը՝ ստանալով 523 քվե:

Նրա մրցակից Բաբիկ Հակոբյանի օգտին քվեարկել է 255 ընտրող:

Լոռու մարզի Ղուրսալ համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 384 հոգուց ընտրություններին մասնակցել է 194 մարդ։ Համայնքի գործող ղեկավար Մհեր Մինասյանն ընտրվել է՝ ստանալով 183 ձայն: Նրա մրցակից Արտյոմ Մարտիրոսյանի օգտին քվեարկել է 8 ընտրող:

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 658 հոգուց ընտրություններին մասնակցել է 394 մարդ։ Համայնքի գործող ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Կարապետյանը վերընտրվել է՝ ստանալով 201 քվե: Նրա մրցակից Տիգրան Արշակյանի օգտին քվեարկել է 186 ընտրող:

Շիրակի մարզի Անուշավան համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1550 հոգուց ընտրություններին մասնակցել է 911 մարդ։ Համայնքի գործող ղեկավար Երվանդ Հակոբյանի օգտին քվեարկել է 519 ընտրող, իսկ նրա մրցակից Համբարձում Ալեքսանյանն ստացել է 374 ձայն:

Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1159 հոգուց ընտրություններին մասնակցել է 628 մարդ։ Համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է գործող համայնքապետ Ավետիք Մխիթարյանը՝ ստանալով 387 ձայն: Նրա մրցակից Սայադ Ալմաստյանը ստացել է 234 քվե:

Լոռու մարզի Քարաձոր համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 322 հոգուց ընտրություններին մասնակցել է 176 մարդ։ Այստեղ համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Հրանուշ Ռոստոմյանը՝ ստանալով 75 ձայն: Նրա մրցակիցների միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

Հովակիմյան Խաչատուր Մհերի՝ 65

Ռոստոմյան Հրանուշ Եղիշի ՝ 75

Սարգսյան Վալենտին Վաղինակի՝ 34

Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 817 հոգուց ընտրություններին մասնակցել է 531 մարդ։ Համայնքի ղեկավար է ընտրվել Միհրան Հովհաննիսյանը՝ ստանալով 331 քվե: Նրա մրցակից Ալեքսան Սարիբեկյանի օգտին քվեարկել է 195 ընտրող:

Արմավիրի մարզի Ապագա համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1495 հոգուց ընտրություններին մասնակցել է 921 մարդ։ Համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է Պետրոս Ավագյանը՝ ստանալով 612 քվե:

Նրա մրցակիցների միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

Մանուկյան Գրիգոր Ռազմիկի՝ 164

Մելիքյան Գևորգ Թաթուլի՝ 130

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը