Աշխարհ

09.06.2019 23:20


Սոչիում ավտոբուսի վթարից հայ աղջիկ է տուժել. հրապարակվել են առաջին կադրերը՝ դեպքի վայրից

Սոչիում ավտոբուսի վթարից հայ աղջիկ է տուժել. հրապարակվել են առաջին կադրերը՝ դեպքի վայրից

ՌԴ Սոչի քաղաքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով տուժել է 1993 թ. ծնված ազգությամբ հայ աղջիկ: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Համացանցում հրապարակվել են Սոչիում զբոսաշրջային ավտոբուսի բախումից հետո արված առաջին կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես են վիրավորներին դուրս բերում կողաշրջված ավտոբուսից և տեղափոխում խոտածածկի վրա՝ սպասելով շտապ օգնության ժամանմանը:

Ինչպես գրում է Life.ru-ն, տուժածների մեծ մասի մոտ կապտուկներ և վնասվածքներ են, սակայն մի քանիսի մոտ ավելի լուրջ վնասվածքներ կան:

Ընդհանուր առմամբ, 26 մարդ է տուժել, որոնց թվում՝ 3 երեխա: Նրանցից 23-իին հոսպիտալացրել են:

Նշվում է, որ Mercedes-Benz-ի 48-ամյա վարորդը չի զիջել Yutong ավտոբուսին և դուրս է եկել խաչմերուկ, ինչից հետո տեղի է ունեցել վթարը:

Այս խորագրի վերջին նյութերը