Աշխարհ

05.06.2019 17:25


Ավելի քան 100 մարդ Է զոհվել Սուդանում բողոքների ճնշման հետևանքով

Ավելի քան 100 մարդ Է զոհվել Սուդանում բողոքների ճնշման հետևանքով

Ավելի քան 100 մարդ Է զոհվել Սուդանի Հարթում մայրաքաղաքում բանակային ուժերի կողմից ընդդիմության վրանային ճամբարի ցրման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 5-ին հայտնել Է BBC-ն՝ վկայակոչելով ընդդիմությանը: Նշվում Է, որ տասնյակ մարմիններ են հայտնաբերվել Հարթումի մերձակայքով հոսող Նեղոս գետում: Ավելի վաղ հաղորդվել Էր 60 զոհվածների մասին:

Սուդանի բանակը հունիսի 3-ի վաղ առավոտյան Հարթումի կենտրոնում՝ պաշտպանության նախարարության շենքերի համալիրի մերձակա հրապարակում, ձեռնամուխ Էր եղել վրանային ճամբարը ցրելուն: Հաղորդվել Է, որ ակտիվորեն հրազեն Է կիրառվել: Անվտանգության ուժերը փակել են Հարթումի բոլոր կենտրոնական փողոցները եւ հրապարակի մատույցները: Վրանային ճամբարի ցրումից անմիջապես հետո «Սուդանի արհմիությունների միավորում» առաջատար ընդդիմադիր շարժումը կոչ Է արել երկրի բնակիչներին՝ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ սկսել:

Սուդանում զինվորական հեղաշրջում Է տեղի ունեցել ապրիլի 11-ին չորսամսյա ժողովրդական բողոքների ֆոնին: Նախագահ Օմար ալ Բաշիրը հեռացվել Է իշխանությունից, իսկ ավելի ուշ՝ բանտարկվել: Իշխանությունն իր ձեռքն Է վերցրել բանակի կողմից ձեւավորված անցումային ռազմական խորհուրդը, որը հայտարարել Է երկու տարվա ընթացքում երկրի ղեկավարությունը ընտրված իշխանություններին հանձնելու մտադրության մասին: Սակայն ժողովրդական բողոքները, չնայած զինվորականների խոստումներին, չեն հանդարտվում: Բողոքավորները պահանջում են անհապաղ ձեւավորել քաղաքացիական կառավարման մարմին եւ նրան հանձնել իշխանական բոլոր լիազորությունները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը