Աշխարհ

01.06.2019 11:40


Թրամփը պաշտպանել է Բորիս Ջոնսոնի թեկնածությունը վարչապետի պաշտոնում եւ Մարքլին «զզվելի» կոչել. Guardian

Թրամփը պաշտպանել է Բորիս Ջոնսոնի թեկնածությունը վարչապետի պաշտոնում եւ Մարքլին «զզվելի» կոչել. Guardian

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարցազրույցում աջակցություն է հայտնել Բորիս Ջոնսոնին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու հարցում եւ Սասեքսի հերցոգուհուն անվանել է «զզվելի», գրում է The Guardian-ը։

Բրիտանական թերթի հարցազրույցում, որը նա տվել է երկուշաբթի Մեծ Բրիտանիա կատարելիք այցից առաջ, Դոնալդ Թրամփը պաշտպանել է Բորիս Ջոնսոնի թեկնածությունը, որը ցանկանում է այդ պաշտոնում փոխարինել Թերեզա Մեյին։

«Ես կարծում եմ, որ Բորիսը հիանալի կաշխատի։ Ես կարծում եմ, որ նա հիանալի կլիներ»,- ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Թերեզա Մեյը հունիսի 7-ին Թրամփի՝ Մեծ Բրիտանիա պետական այցից ընդամենը մի քանի օր հետո հրաժարական կտա։

ԱՄՆ նախագահը մեկնաբանել է նաեւ Սասեքսի հերցոգուհի, ԱՄՆ-ում ծնված Մեգան Մարքլի մեկնաբանությունները, որն ասել էր 2016-ին, որ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի դեպքում նա կտեղափոխվի Կանադա։

«Ես չգիտեի, որ նա զզվելի է»,- ասել է Դոնալդ Թրամփը։

Սպասվում է, որ Թրամփի պետական այցի ընթացքում նա, կինը՝ Մելանյան, եւ չորս երեխաները կհանդիպեն արքայազններ Ուիլյամի եւ Հարրիի, ինչպես նաեւ Քեմբրիջի հերցոգուհի Քեյթի հետ։ Հերցոգուհի Մեգանը կմնա տանը նորածին որդու՝ Արչիի հետ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը