Լրահոս

02.04.2010 17:04


Գ. Սահակյան. «Հայաստանում սկսվում է ստի ճգնաժամը»

Գ. Սահակյան. «Հայաստանում սկսվում է ստի ճգնաժամը»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անդրադառնալով կառավարության սոցիալական ծրագրերին՝ ասել է, թե այդ 2000-3000 դրամը, որը սոցիալապես անապահով խավին է տրվելու, ինչ-որ չափով կզսպի գազի գների թանկացման հետ կապված գնաճը։

-Բայց խնդիրը սա չէ։ Խնդիրն այն է, որ մենք արդեն գտնվում ենք ճգնաժամը հաղթահարելու պրոցեսում և քաղաքականություն ենք ներկայացնում հասարակությանը, որ մեկնարկում են  սոցիալական բլոկն ավելի բազմապատկելու ծրագրերը։ Այս կապակցությամբ կարծում եմ, որ տարվա վերջին մենք  ավելի մեծ ցուցանիշներ ենք ունենալու,-նշել է նա։

Ըստ Գալուստ Սահակյանի՝ տնտեսական աճն ու հարկային մարմինների վարչարարությունը կբերեն նրան, որ մեր տնտեսությունը կգրանցի այն ցուցանիշները, որոնք ունեցել ենք 2007թ. վերջին։

-Կարծում եմ՝ այս տարի կգնանք մեր սկզբին, երբ երկնիշ ցուցանիշներ էինք արձանագրում։ Եվ այն ծրագրերը, որ ունեինք, և ճգնաժամն արգելակեց, մենք կկարողանանք այս երկու տարիներին լիիրավ իրագործել։ Չկա չարիք առանց բարիքի. հիմա հաղթահարվում է ֆինանսատնտեսական ճգնաժամը, և այս գործոնը թույլ տվեց, որ հիմա ես նկատելի եմ համարում, որ Հայաստանում սկսվում է ստի ճգնաժամը, որը դրական եմ գնահատում։ Այսինքն, սուտը ճշտի տեղ ներկայացնելու պրոցեսները կամաց-կամաց փոխարինվում են,-հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը