Լրահոս

07.05.2019 15:05


Արտակարգ դեպք Արարատում. որպես անհայտ կորած որոնվող 79-ամյա քաղաքացու դին հայտնաբերվել է Արտաշատի ջրանցքում (լուսանկար)

Արտակարգ դեպք Արարատում. որպես անհայտ կորած որոնվող 79-ամյա քաղաքացու դին հայտնաբերվել է Արտաշատի ջրանցքում (լուսանկար)

Արարատի մարզում, այսօր՝ մայիսի 7-ն, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 11։00-ի սահմաններում Ջրաշեն գյուղի գյուղապետ Արտյոմ Ղազարյանը ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է տվել, որ գյուղով անցնող Արտաշատի մայր ջրանցքում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները պարանների միջոցով ջրանցքից դուրս են բերել դին։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ջրահեղձ եղած քաղաքացին ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող, 79-ամյա Շահեն Գաբուլյանն էր։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ դիակի վրա բռնության հետքեր չկան։

Այս խորագրի վերջին նյութերը