Աշխարհ

06.05.2019 22:00


Քեսաբի Էսկյուրան գյուղը հրթիռակոծվել է, վիրավորվածների թվում կան հայեր

Քեսաբի Էսկյուրան գյուղը հրթիռակոծվել է, վիրավորվածների թվում կան հայեր

Հալեպի «Գանձասար» պարբերականը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին՝ կեսօրից հետո, զինյալ ահաբեկչական խմբավորումները Քեսաբի Էսկյուրան գյուղը հրթիռակոծել են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, պարբերականը փոխանցում է, որ երեք հրթիռներն ընկել են Էսկյուրան։

Հրթիռակոծության հետևանքով երկու քեսաբցի հայ վիրավորվել է: Նրանք անմիջապես փոխադրվել են Լաթաքիա բժշկական կենտրոն։

Վիրավորների առողջական վիճակը գնահատվում է կայուն:

Այս խորագրի վերջին նյութերը