Լրահոս

06.05.2019 14:40


Արտակարգ դեպք Գյումրիում. պատշգամբից ընկած երիտասարդը մահացել է

Արտակարգ դեպք Գյումրիում. պատշգամբից ընկած երիտասարդը մահացել է

Մայիսի 5-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, արտակարգ դեպք է գրանցվել Գյումրու Մանուշյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում:

5-րդ հարկի պատշգամբից մոտ 28-ամյա երիտասարդ է ընկել եւ մահացել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ տղան դուրս է եկել պատշգամբ՝ ծխելու նպատակով:
ՀՀ դատախազության տեղեկատվության համաձայն, 1991 թվականին ծնված երիտասարդը այդ շենքի բնակիչ է: Քննիչների կողմից դին ենթարկվել է զննության: Դեպքով նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը