Աշխարհ

04.05.2019 14:45


ԱՄՆ-ում ինքնաթիռը վայրէջքի ժամանակ ընկել է գետը

ԱՄՆ-ում ինքնաթիռը վայրէջքի ժամանակ ընկել է գետը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում քաղաքացիական ինքնաթիռը, դուրս գալով թռիչքուղուց, ընկել է գետը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինքնաթիռում գտնվող բոլոր 136 ուղևորները և անձնակազմի 7 անդամները ողջ են մնացել: Նրանցից 21-ը հոսպիտալացվել են: Հաղորդվում է, որ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:

CNN-ի տվյալներով՝ Miami Air ավիաընկերության օդանավը Ֆլորիդա էր ժամանել Կուբայի ռազմաբազայից և տեղափոխում էր զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների ու Գուանտանամոյի այլ այցելուների:

Այս խորագրի վերջին նյութերը