Լրահոս

29.03.2010 16:14


Մետրոյի «Բարեկամություն» կայարանի ոստիկաններն այսօր է՛լ ավելի են աչալուրջ

Մոսկվայի մետրոյում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյուններից հետո ԱՊՀ մի շարք երկրների մետրոներում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ Հայաստանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի կայարանապետ Գևորգ Ավետիսյանն այս կապակցությամբ «7օր»-ին ասել է, որ թեև մետրոյի աշխատակիցները հատուկ չեն նախազգուշացվել, բայց ոստիկաններն է՛լ ավելի աչալուրջ են։

-Ոստիկաններն առավոտվանից ավելի ուշադիր են, պետերն իջնում են, հետևում են, գործի հանդեպ շատ լուրջ տրամադրվածություն է նկատվում իրենց կողմից,- ասել է Գ. Ավետիսյանը։

Նա նաև հավելել է, որ ընդհանրապես մետրոպոլիտենի աշխատակիցները միշտ էլ ուշադիր են, և եթե անգամ ուղևորը խմիչքի ազդեցության տակ է ցանկանում մուտք գործել մետրո, հրավիրում են ոստիկաններին, վերջիններն էլ իրենց հերթին նրան հրավիրում են բաժին և պարզում մանրամասները։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը