Լրահոս

29.03.2010 15:07


Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

Մոսկվայի մետրոպոլիտենում այսօր կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:

Հեռագրում ասված է.

«Մեծարգո Դմիտրի Անատոլիի,

ընդունեք անկեղծ ցավակցությունս' Մոսկվայի մետրոպոլիտենում 2010թ. մարտի 29-ին կատարված ահաբեկչության բազմաթիվ զոհերի կապակցությամբ:

Հայաստանը վճռականապես դատապարտում է ահաբեկչութան ցանկացած դրսեւորում: Եկել է ժամանակը' միջազգային հանրության համատեղ եւ անզիջում  գործողություններով արմատախիլ անելու արդի ժամանակների այս չարիքը: Վստահ եմ, որ կարվի ամեն հնարավորը' բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու դրա կազմակերպիչներին:

Խնդրում եմ կարեկցանքի խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին: Սգում ենք Ձեր եւ բոլոր ռուսաստանցիների հետ»:

Այս խորագրի վերջին նյութերը