Լրահոս

29.03.2010 15:14


Թուրքիայի և ԱՄՆ–ի միջև լարված առևտու՞ր է տեղի ունենում

Թուրքիայի և ԱՄՆ–ի միջև լարված առևտու՞ր է տեղի ունենում

Կիրակի երեկոյան Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստանն ընկալում է որպես Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ծավալված առևտրի շրջանակներում տեղի ունեցած իրադարձություններից մեկը։

-Շատ պարզ է այստեղ. Թուրքիան ամեն ինչ անում է, որ ամերիկյան պաշտոնական շրջանակները, լինի դա Կոնգրեսը կամ նախագահը, ցեղասպանություն բառը չօգտագործեն կամ չընդունեն ցեղասպանության մասին բանաձևը։ Եվ բավական երկար ու շատ լարված առևտուր է տեղի ունենում (կարող եք դա անվանել բանակցություններ, դիվանագիտական գործողություններ, բայց ըստ էության առևտուր է)։ Եվ Դավութօղլուի հետ Քլինթոնի հեռախոսազրույցը դրա դրվագներից մեկն է։ Թե վերջնական ի՞նչ արդյունքի կգան, կարծում եմ, պարզ կլինի ապրիլի 23-ի գիշերը. Օբաման պե՞տք է իր մեսիջում օգտագործի ցեղասպանություն տերմինը, թե՞ ոչ։ Եթե ամերիկացնիներին ինչ-ինչ խնդիրներում գոհացնի Թուրքիայի պահվածքը, նա չի օգտագործի, եթե չէ, կարող է և օգտագործել։ Ես չեմ բացառում, որ այս տարի ԱՄՆ-ն ավելի մոտ է կանգած ցեղասպանությունն ինչ-որ մի ձևով պաշտոնապես ճանաչելուն, քան թե մինչև այդ՝ լինի դա Կոնգրեսում, լինի դա նախագահի ամենամյա ուղերձում,-«Արցախ» ակումբում ասել է Ռ. Սաֆրաստյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը