Լրահոս

29.03.2010 13:30


Փրկարարները ձորից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դիակ

Մարտի 27-ին, ժամը 03.40-ին  շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում' Ձորափի 40 հասցեին հարակից տարածքում, քաղաքացի է ընկել ձորը, եւ նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ժամը 06.45-ին փրկարարները  ձորից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դիակ եւ հանձնել իրավապահ մարմիններին:

Այս խորագրի վերջին նյութերը