Կարծիք

08.04.2019 12:50


Թավշյա սուտը

Թավշյա սուտը

Եթե նախկինում խոստացվեց մի բան, բայց արվեց հակառակ բանը, ու դա հիմք դարձավ ընդվզման, ապա ինչո՞ւ նույն գործելակերպն այժմ նորմալ է համարվում ու չի բերում ընդվզման։ Պատասխանը պարզ է՝ ժողովուրդը, առավել ևս՝ ամբոխն առանց գլուխ երբեք չի ընդվզում։ Գլխին այժմ ձեռնտու չէ մերժել սուտը, քանզի... ինքն ու իր շրջապատն են ստում։

Հիմա ամբոխն անգլուխ է։ Ավելի ճիշտ՝ գլուխը մարմնին կերակրում է հեքիաթներով ու կատարելագործում մերժված սուտը։ Դա կտևի այնքան, որքան հանդուրժենք։

Սուտը նախորդ տարվա մայիսից դարձել է թավշյա, այսինքն՝ հեղափոխական ու մեծ։ Ասել մի բան ու անել հակառակը. սա՛ է նորերի բրենդը։ Թավշյա բրենդը։

Քա՛յլ արա, մերժի՛ր ստին։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը