Տնտեսական

28.03.2019 13:25


«Հարկատուներին բոմժ են սարքել». Արմավիր–Երևան երթուղու վարորդները բողոքի ակցիա են անում (տեսանյութ)

«Հարկատուներին բոմժ են սարքել». Արմավիր–Երևան երթուղու վարորդները բողոքի ակցիա են անում (տեսանյութ)

Երեւան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի աշխատակիցները արդեն 4–րդ օրն է` բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ ՍՊԸ–ն ժամանակավորապես դադարեցրել է երթուղու շահագործումը` պահանջելով արգելել նույն երթուղում ապօրինի իրականացվող ուղեւորափոխադրումները:

«Ոչ մեկը չի մոտեցել, ոչ մեկը չի անհանգստանում էս վիճակից, տեռորի է ենթարկված թե՛ Երեւան–Արմավիր գիծը եւ թե՛ «Գալակտիկա տրանս սերվիսը»»,– լրագրողների հետ զրույցում հայտարարեց բողոքի ակցիա իրականացնող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը որեւէ քայլ չի ձեռնարկում ապօրինի իրականացվող ուղեւորափոխադրումներն արգելելու համար։

«Էս մարդիկ արդեն 4–րդ օրն է՝ էստեղ են, ու ոչ մեկը չի մտածում՝ գա. գոնե խաբեն՝ մարդկանց հանգստացնեն, գնան էլի սպասեն, սա վիճա՞կ է։ Մարդիկ ամեն ամիս հարկ են վճարում, հարկատուներին բերել են փողոցում կանգնեցրել են, բոմժ են սարքել, էս մարդիկ հացից, ջրից կտրվել են, տեսնես՝ մտածո՞ւմ են, որ էս մարդիկ պետք է ընտանիք պահեն»,- ասաց նա՝ կատարվածը որակելով պետական ռեկետ։

Խաչատրյանի խոսքով՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն իրենց ընկերությանը լիզեցնզիա է տրամադրել եւ պարտավոր է երթուղուց «մաքրել» ապօրինի ուղեւորափոխադրում իրականացնողներին։

Նա նշեց, որ ընկերությունը երթուղին չի սպասարկելու, մինչեւ հարցին լուծում չտրվի։

Այս խորագրի վերջին նյութերը