Աշխարհ

06.03.2019 11:23


Ստավրոպոլում Ադրբեջանից ուղևորվող մինիվենի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել, կա 6 զոհ (տեսանյութ)

Ստավրոպոլում Ադրբեջանից ուղևորվող մինիվենի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել, կա 6 զոհ (տեսանյութ)

ՌԴ Ստավրոպոլի երկրամասում Ադրբեջանից ուղևորվող մինիվենի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Ավտովթարի հետևանքով զոհվել է վեց, տուժել՝ հինգ մարդ:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, Mercedes մինիվենն Ադրբեջանից մասնավոր փոխադրում էր կատարում դեպի Մոսկվա:

Հայտնի է, որ փոխադրամիջոցը բախվել է հանդիպակաց գիծ դուրս եկած «ԶԻԼ» բեռնատարին:

Ինչ վերաբերում է տուժածներին, ապա նրանք հոսպիտալացվել են:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը