Լրահոս

19.03.2010 12:42


Սարկոզիի կնոջ լուսանկարները աճուրդի կհանվեն

Սարկոզիի կնոջ լուսանկարները աճուրդի կհանվեն

Մարտի 19-ին Լոնդոնում աճուրդի կհանվեն Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կնոջ լուսանկարները։ Դրանցում Կարլա Բրունին 25 տարեկան է։ Հիմա, երբ տիկին Բրունիի անձնական կյանքը բուռն քննարկումների առարկա է դարձել, նրան մեղադրում են երիտասարդ երգիչ Բենջամին Բյոլեի հետ սիրավեպ ունենալու մեջ։

Սակայն ասեկոսեներ են պտտվում ոչ միայն Ֆրանսիայի առաջին տիկնոջ շուրջ։ ԶԼՄ-ի տեղեկություններով՝ Ֆրանսիայի նախագահը ևս ապօրինի կապեր է հաստատել, և այս անգամ նրա հետաքրքրության առարկան է դարձել բնապահպանության նախարար, իսկ ազատ ժամանակ կարատեի չեմպիոն 40-ամյա Շանտել Ժուանոն։

Երկու տարի առաջ ևս զույգի այցը Լոնդոն համընկել էր երկրի մայրաքաղաքում անցկացվող աճուրդի հետ, երբ Կարլա Բրունիի սև ու սպիտակ մերկ նկարը 40 հազ ֆունտով  վաճառվել էր Նյու-Յորքի անանուն գնորդին։

Ըստ «leparisien.fr»–ի

 

 

Այս խորագրի վերջին նյութերը