Լրահոս

19.03.2010 08:49


Ձերբակալվել է «Արմենիա» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի բժիշկը

Մարտի 18-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների  կողմից իրականացված  օպերատիվ-հետախուզական միջոցառումների  արդյունքում, կաշառք  վերցնելու պահին ձերբակալվել է «Արմենիա»  բժշկական կենտրոնի  ուրոլոգիական բաժանմունքի  բժիշկ Հարություն Շիրիկջյանը:

Վերջինս քաղաքացի Ա-ից' որդուն   հիվանդության ախտորոշում տալու և դրա հիման  վրա  ժամկետային զինվորական  ծառայությունից ազատելու  նպատակով, պահանջել  և ստացել  է  9.000 ԱՄՆ  դոլար կաշառք:

Փաստի առթիվ հարուցված  քրեական գործի  նախաքննությունը  կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:

 

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը