Լրահոս

18.03.2010 18:20


Վենետիկում տեղի է ունեցել Հայ Մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նիստը

Մարտի 14-16-ը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ ԱԳՆ Գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը եւ Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը մասնակցեցին Վենետիկում Հայ Մշակույթի ուսումնասիրության եւ վավերագրման կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նիստին:

Նիստի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարն ու դեսպանը այցելեցին Սբ. Ղազար կղզի, ուր Մխիթարյան Միաբանության հետ' աբբահայր Եղիա Քիլաղբյանի գլխավորությամբ քննարկեցին Իտալիայում 2012թ. հունվարին Հայ գրքի 500-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկի  կազմակերպման ու այդ ուղղությամբ հայկական հարուստ մշակութային ժառանգության  ներկայացման հետ կապված հարցերը:

Վենետիկ այցելության ընթացքում Հասմիկ Պողոսյանն ու Ռուբեն Կարապետյանը հանդիպումներ ունեցան ,Լա Ֆենիչեե թատրոնի  եւ ,Կոռեռե թանգարանի տնօրենների հետ, ինչպես նաեւ պատվիրակության մյուս անդամների հետ այցելեցին Չինիի հիմնադրամի կենտրոն:

Վենետիկից հետո ՀՀ մշակույթի նախարարն ու դեսպանը մեկնեցին Ռիմինի, ուր  քաղաքապետարանում պաշտոնական արարողության ժամանակ Հասմիկ Պողոսյանը աշխարհահռչակ գրող եւ կինոսցենարիստ Տոնինո Գուեռայի 90-ամյակի կապակցությամբ վերջինիս հանձնեց ՀՀ Նախագահի կողմից շնորհված Պատվո շքանշանը:

Այս խորագրի վերջին նյութերը