Լրահոս

18.03.2010 15:06


Էդվարդ Նալբանդյան. «Մադրիդյան սկզբունքները շարունակում են մնալ բանակցային սեղանին»

Էդվարդ Նալբանդյան. «Մադրիդյան սկզբունքները շարունակում են մնալ բանակցային սեղանին»

Մադրիդյան նորացված սկզբունքների փաստաթղթի վերաբերյալ հարցին պատասխանելիս ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ բավական երկար ժամանակ Ադրբեջանն ընդհանրապես հրաժարվում էր քննարկումներ անցկացնել մադրիդյան սկզբունքների շուրջ, և նույնիսկ դրանց հիման վրա բանակցություններն սկսելուց հետո երբեք պաշտոնապես չի հայտարարել, թե դրանք ընդունում է որպես բանակցությունների հիմք.

-Նրանք նշում են, որ ընդունում են, սակայն որոշ բացառություններով։ Երբ լսում ես նրանց հատկապես վերջին հանրային հայտարարությունները, հասկանում ես, որ այնտեղ ավելի շատ բացառություններ կան, քան նրանք ընդունում են։ Լինում են մոտավորապես 10 բացառություն և մեկ-երկու հարց, որոնք վերաբերում են մեծ մասամբ հակամարտության հետևանքներին, իրենք իբրև թե ընդունում են։ Նույնիսկ այն, ինչ նրանք ընդունում են, ներկայացնում են այնպես, որ իրականում խեղաթյուրում են բանակցային գործընթացը և այն քննարկումները, որ տարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Բանակցային սեղանին շարունակում են մնալ մադրիդյան սկզբունքները։ Քննարկումները մենք շարունակում ենք դրանց հիմքի վրա։ Այն աշխատանքային առաջարկությունները, որոնք արվում էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից , ողջ գործընթացի ժամանակ մեկ անգամ չէ, որ արվել են։ Հիմա էլ աշխատանքային նման առաջարկներ են եղել, ինչպես նախկինում, և դրանում ոչ մի գերբնական բան չկա։ Ներկայացնել, որ մի կողմը դրանք ընդունում է, մյուսը՝ ոչ, մի կողմը կառուցողական է, մյուսը՝ ոչ, շղարշ է, որը ժամանակ առ ժամանակ օգտագործում է Ադրբեջանը։

Ինչ վերաբերում է մարտի 17-ին Փարիզում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը, նախարարը նշել է, որ այն բավական կառուցողական է եղել, և քննարկումները շարունակվել են վերջին մեկ-երկու տարիներին առկա ոգով՝ մադրիդյան առաջարկությունների հիման վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը