Լրահոս

18.03.2010 12:59


Հովհաննես Մարգարյանը Ստեփան Սաֆարյանին եզրակացությունը ժապավենով փաթեթավորած է ներկայացրել

Հովհաննես Մարգարյանը Ստեփան Սաֆարյանին եզրակացությունը ժապավենով փաթեթավորած է ներկայացրել

«ՀՀ քաղաքացիական օրեսնգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություննր կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարական օրենսգրքում փոփոխություններ» կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության առաջին ընթերցմամբ քվեակությունից առաջ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը 20 րոպե ընդմիջում է խնդրել' ակնկալելով, որ այդ ընթացքում օրինագծի հեղինակներն իրենց կներկայացնեն Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը: 20 րոպե անց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ժապավենով հատուկ փաթեթավորած բերել և հանձնել է Ստեփան Սաֆարյանին: Վերջինն էլ ընդգծելով, որ այդ եզրակացությունում 20 առարկություն կա վերոնշյալ օրինագծի վերաբերյալ' առաջարկել է հարցի քվեարկությունը հետաձգել: Սակայն, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն օրենսդրական փաթեթը դրել է քվեարկության և այն 78 կողմ, 9 դեմ և 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը