Լրահոս

16.03.2010 13:46


ՕԵԿ նախագահ. «Հայաստանում արտահերթ ընտրությունների ո՛չ ռեսուրս կա, ո՛չ էլ քաղաքական անհրաժեշտություն»

ՕԵԿ նախագահ. «Հայաստանում արտահերթ ընտրությունների ո՛չ ռեսուրս կա, ո՛չ էլ քաղաքական անհրաժեշտություն»

Արթուր Բաղդասարյանի կարծիքով Հայաստանում արտահերթ ընտրությունների ռեսուրս չկա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։

-Արտահերթ ընտրությունների որևիցե ո՛չ ռեսուրս, ո՛չ էլ քաղաքական անհրաժեշտություն այսօր Հայաստանում չկան, և ես դրանում համոզված եմ։ Ընտրությունները տեղի կունենան ժամանակին՝ 2012թ.՝ խորհրդարանական ընտրություններ, 2013թ.՝ նախագահական։ Մեր կուսակցության կարծիքով՝ արտահերթ ընտրությւոնների մասին խոսելը հիմնավոր չէ,- նշել է նա։

Նա նշել է նաև, որ ինքը նախագահական ընտրություններին չի մասնակցելու, սակայն ՕԵԿ-ը մասնակցելու է 2012թ. խորհրդարանական ընտրություններին։ Թե ի՞նչ ձևաչափով կուսակցությունը կմասնակցի ընտրություններին, Ա. Բաղդասարյանի կարծիքով՝ այդ մասին վաղ է խոսել, սակայն նա նշել է.

-ՕԵԿ-ը և Հանրապետական կուսակցությունը՝ ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, իրականացնում են ռազմավարական քաղաքական համագործակցություն, ստորագրել ենք փաստաթուղթ, և հետևողական ենք լինելու այդ փաստաթղթի դրույթներն իրականություն դարձնելու մեջ։ Թե ինչ ձևաչափով կմասնակցենք ընտրություններին, ցույց կտա ժամանակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը