Լրահոս

16.03.2010 12:20


ՀՀԿ անդամը Ներսես Երիցյանի մասին. «…ճիշտ է նա պրակտիկ փորձի պակաս ունի…»

Նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում հայտարարել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն իր տեղում չէ ու չի տիրապետում ո՛չ էկոնոմիկային, ո՛չ երկրի տնտեսական վիճակին։

Այս կապակցությամբ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանն այսօր «7օր»-ին ասել է.

-Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ է, քաղաքական կուսակցության, խմբակցության ղեկավար է, և իր կարծիքը կարող է ունենալ: Ես չեմ ուզում գնահատական տալ իր կարծիքին, բայց նաև իմ կարծիքն ունեմ Ներսես Երիցյանի մասին, որ ճիշտ է նա պրակտիկ փորձի պակաս ունի, բայց նաև տեսական գիտելիքների հսկայական պաշար ունի:

Ինչ վերաբերում է Ներսես Երիցյանի խորհրդին, որ  Գագիկ Ծառուկյանը գնահատական տա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ նախարարներին և նրանց գործունեությանը, իսկ իր աշխատանքի գնահատականը կտան Հայաստանի հանրապետության նախագահն ու վարչապետը, Մ. Մինասյանը հրաժարվել է այն մեկնաբանել' նշելով, որ դեռևս չի հասցրել ընթերցել այդ խորհուրդը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը