Կարծիք

06.01.2019 20:59


Կյանքումս առաջին անգամ դիմում եմ ԱԱԾ

Կյանքումս առաջին անգամ դիմում եմ ԱԱԾ

Այսօր համացանցից տեղեկացա, որ Արցախում դաժան ծեծի է ենթարկվել ֆրանսահայ միասեռական։ Լուրը շատ տխրեցրեց, հիշեցի Շուռնուխի դեպքն ու մտածում էի, թե ինչպիսի, ամենավատ իմաստով, պահպանողական հասարակություն ունենք։ Սակայն քիչ առաջ կարդացի Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի կողմից տարածված լուրը՝ քարը քարի վրա չթողնող, միանգամայն համոզիչ հերքումը։ Եվ պատկերացրեք, հերքումն ինձ ավելի մտահոգեց։

Արդ, ո՞վ կամ ովքե՞ր են այս կարգի վտանգավոր ապատեղեկատվության հեղինակները։ Ի՞նչ նպատակ է հետապնդում այսպիսի լուրերով Արցախը միջազգային ասպարեզում վարկաբեկելը․․․

Անկեղծ կուզենամ, որ սույն ապատեղեկատվության մեջ որևէ միտում չլինի։

Հուսով եմ, որ մեր փառապանծ ԱԱԾ-ն կարճ ժամանակում կբացահայտի ապատեղեկատվության հեղինակներին։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը