Աշխարհ

31.12.2018 15:55


Պայթյուն Մագնիտոգորսկում. բնակելի շենքի շքամուտքը փլվել է (տեսանյութ)

Պայթյուն Մագնիտոգորսկում. բնակելի շենքի շքամուտքը փլվել է (տեսանյութ)

Մագնիտոգորսկի (Ռուսաստան) բազմահարկ շենքերից մեկում այսօր առավոտյան պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Կարլ Մարքսի 164 պողոտայում գտնվող բնակելի տան շենքում։ Պայթյունի հետևանքով փլվել է շքամուտքերից մեկը, վնասվել են բնակարաններից 48–ը, որտեղ մոտ 110 մարդ էր բնակվում։

Որոշ տվյալների համաձայն` զոհերի թիվը հասել է 3-ի։ Եվս 10–ին հաջողվել է փրկել, 3–ին հիվանդանոց են տեղափոխել միջին ծանրության վնասվածքներով։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը