Լրահոս

31.12.2018 15:47


Երևանում ՝ գետնանցումում, կողոպտել են դերասան Ռաֆայել Քոթանջյանին

Երևանում ՝ գետնանցումում, կողոպտել են դերասան Ռաֆայել Քոթանջյանին

Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում անհայտ անձը Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումում հափշտակել է սիրված ու ճանաչված դերասան Ռաֆայել Քոթանջյանի ձեռքի պայուսակը:

հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ Ռ. Քոթանջյանը մտել է գետնանցում, ակնհայտ հափշտակել են նրա ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման և զեղչի քարտեր: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը