Լրահոս

31.12.2018 15:43


Հերթական սպանությունը Տավուշում. 27-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքով մահացել է

Հերթական սպանությունը Տավուշում. 27-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքով մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 31-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Բերդ քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 27-ամյա Աշոտ Գևորգյանն էր, ով մահացու հրազենային վնասվածքը ստացել է Մաշտոցի փողոցի 33 հասցեում: Փաստի առթիվ Բերդի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողութուններ՝ հանցագործությունը կատարող անձին կամ անձանց, ինչպես նաև հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Տավուշի բաժնի և քննչական բաժնի ծառայողները արդեն գիտեն սպանությունը կատարողի ինքնությունը, ում որոնում են:

Այս խորագրի վերջին նյութերը