Լրահոս

08.12.2010 18:15


Տարոն Մարգարյան. «Կես ժամից դուք ավելի ստույգ կիմանաք»

Տարոն Մարգարյան. «Կես ժամից դուք ավելի ստույգ կիմանաք»

Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական է ներկայացրել, փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ նախագահականում այդ հարցի վերաբերյալ բանակցությւոններ է վարում։

-Ես հիմա իմ աշխատասենյակում նստած եմ,- «7օր»-ին ասել է Տարոն Մարգարյանը։

Անդրադառնալով Գ.Բեգլարյանի հրաժարականին նա ասել է.

-Դեռ ես էլ եմ ձեր նման հետևում տեղեկատվությանը, եթե նման բաներ կան մոտ ժամանակում կերևա։

Մեր դիտարկմանը, որ որոշ լրատվամիջոցներ արդեն հստակ գրում են, որ քաղաքապետը հրաժարական է ներկայացրել, Տ.Մարգարյանն արձագանքել է.

-Կես ժամից դուք ավելի ստույգ կիմանաք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը