Լրահոս

12.03.2010 19:59


Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահին

Մարտի 12-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին' նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը միջխորհրդարանական երկխոսության ծավալման գործում եւ որ խորհրդարանական դիվանագիտությունը կարեւոր դեր է խաղում միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգում:

Զրուցակիցները քննարկեցին ԵԱՀԿ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:

Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, կարեւորելով ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ 2008 թ. Հելսինկիի եւ 2009 թ. Աթենքի   ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհուրդների ընդունած հայտարարությունները:

Այս խորագրի վերջին նյութերը