Լրահոս

08.12.2010 17:58


Երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ Մոսկվայում և Մինսկում

Դեկտեմբերի 7-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը եւ դեսպանատան աշխատակիցները ծաղկեպսակ դրեցին Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում գտնվող երկրաշարժի զոհերին հիշատակին նվիրված խաչքարին:

Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները:

Դեկտեմբերի 7-ին Մինսկի Սբ. Ալեքսանդր Նեւսկու եկեղեցու բակում 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ կայացել է երկրաշարժի 22-րդ տարելիցին նվիրված սգո արարողութոյւն հայ համայնքի ներկայացուցիչների եւ Բելառուսում Հայաստանի դեսպանության անձնակազմի մասնակցությամբ:

Դեսպանության անձնակազմն ու համայնքի առաջնորդը ծաղիկներ են դրել հուշաքարին, հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են երկրաշարժի զոհերի հիշատակը: Անցկացվել է եկեղեցական ծիսակատարություն:

Այս խորագրի վերջին նյութերը